-
15.07.2014|
13:57
Հոգեբուժական հաստատություններում հիվանդների խնամքը դարձյալ պատշաճ չի կատարվում: Այս մասին ասվում է ՄԻՊ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
-
15.07.2014|
13:23
Արյունաբանական կենտրոնը 2014 թվականի հունվարից ներգրավված է TEMPUS «Կենսական գիտությունների և բժշկության բնագավառներում հեմատոլոգիայի ուսումնական ծրագրերի մշակում և տարածաշրջանային ուսուցողական հարթակի ստեղծում» ծրագրում, որի նպատակն է բարելավել հեմատոլոգիայի ուսուցումը։
-
15.07.2014|
12:52
Ղազախստանը հուլիսի 15-ից մեկ տարով ոչ վիզային ռեժիմ է սահմանել տասը երկրների քաղաքացիների համար: Ոչ վիզային ռեժիմը սահմանվել է Ղազախստանում առավել ներդրումային ակտիվություն ցուցաբերած երկրների նկատմամբ:
-
15.07.2014|
12:50
Իսրայելի կառավարությունը համաձայնել է Գազայի հատվածում հրադադարին՝ հաղորդել է Agence France-Presse-ը: Նախաձեռությունը Եգիպտոսինն է և նախատեսում է, որ Իսրայելն ու պաղեստինցի զինյալները կդադարեցնեն ռազմական գրծողությունները ցամաքում, ծովում ու օդում:
-
15.07.2014|
12:48
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ի թիվս 80 երկրների բարձրաստիճան պատվիրակությունների անդամների՝ ներկա է գտնվել Փարիզում կայացած զորահանդեսին` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին և Ֆրանսիայի Ազգային տոնին:
-
15.07.2014|
12:47
«Mercer» ընկերության հետազոտությունների համաձայն՝ Երևանն ընդգրկվել է աշխարհի 211 ամենաթանկ մայրաքաղաքների ցանկում: Յուրաքանչյուր քաղաքում կյանքի թանկության մակարդակը գնահատվել է ըստ 200 կետերի` ներառյալ կացարանը, տրանսպորտը, սննդի, հագուստի, տնային պարագաների և զվարճանքների գինը:
-
15.07.2014|
12:46
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնն ասել է, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կազմակերպելու՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկության շուրջ համաձայնության հասնել չի հաջողվում։
-
15.07.2014|
12:44
2014 թվականի հուլիսի 16-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից M-4 միջպետական նշանակության (Երևան-Սևան-Իջևան) ավտոճանապարհի կմ 73+200-կմ 80+120 հատվածում կատարվելու են հիմնանորոգման աշխատանքներ, որի ընթացքում ժամը 08:00-ից դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Դիլիջան երթևեկող տրանսպորտային միջոցները պետք է օգտվեն Ծովագյուղ-Սեմյոնովկա գյուղերով անցնող շրջանցիկ ճանապարհից:
-
15.07.2014|
12:42
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հուլիսի 10-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռիչարդ Միլսի թեկնածությունը: Նա Բեյրութում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալն էր:
-
15.07.2014|
12:40
Հրավիրում ենք Հայաստանի պետական կառույցների ուշադրությունը, գործելու քիչ ժամանակ է մնացել՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրություն է ստորագրել, որով արգելվում է պետական կառույցների և քաղաքային իշխանությունների համար գնել արտասահմանյան արտադրության մեքենաներ: